25/10/2014 11:42
Պետքարտուղարություն. ԱՄՆ-ը Ռուսաստանի հետ առճակատում չի փնտրում
ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Մոսկվայի հետ համագործակցել մի շարք հարցերում, սակայն չի պատրաստվում գնալ զիջումների Եվրոպայի անվտանգության հարցերում:
Dw.de-ի փոխանցմամբ՝ Փսակին նշել է, որ իրենք առճակատում չեն փնտրում Ռուսաստանի հետ, սակայն չեն պատրաստվում զիջումների գնալ այն սկզբունքներում, որոնց վրա խարսխված է Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի անվտանգությունը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության օգտին:
Փսակին հավելել է, որ իրենք կարող են համագործակցել Ռուսաստանի հետ միջուկային սպառազինության և սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցերում: