25/10/2014 12:54
Էնֆիաջյան. Ժողովուրդը լսեց այդքան սպասված խոսքը և գործողությունների ծրագիրը
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր Facebook-յան էջում անդրադարձել է երեկվա հանրահավաքին ու գրել հետևյալը.
«Ժողովուրդը լսեց այդքան սպասված խոսքն ու գործողությունների ծրագիրը:
Հասարակությունն արդեն գիտի, թե ինչ գործողություններ ենք իրականացնելու, ինչ մեխանիզմներով ենք շարունակելու հանրային հավաքը, և հենց հանրային պահանջով ընթացող շարժումը, որոնք իր ելույթում հանգամանալից ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Մենք ձևավորել ենք ժողովրդի արդարացի պահանջները, որոնք պետք է կատարվեն իշխանությունների կողմից: Հակառակ դեպքում համաժողովրդական առավել լայն համախմբվածությամբ կհասնենք ժողովրդի պահանջների կատարմանը:
Ժողովրդին անհրաժեշտ են նոր իշխանություններ, որոնք կհոգան ժողովրդի խնդիրները:
Հասունացել է փոփոխությունների մի անկասելի գործընթաց:
Մենք ապրում ենք պատմական բացառիկ համախմբվածության և փոփոխություններ իրականացնելու ժամանակաշրջանում: Այս մեծ գործում կարևոր է յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը, և յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր գործողություններն ու վճռականությունն ունենալու է անգնահատելի ազդեցություն՝ սպասվող հաղթանակի կերտման գործում: Մեզ պատրաստվում ենք գործել օրենքի տառին հավատարիմ և իրավական բոլոր մեխանիզմները կիրառելով: Վստահ եղեք, որ կհասնենք բոլորիս կողմից սպասված արդյունքին:
Միասին, իրար հետ մինչև վերջ»:
Նախորդող հրապարակումներ՝ Մենք կողմ ենք խաղաղ անցման, մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի. Ծառուկյան
Այստեղ հավաքվածներից ոչ մեկն օրիգինալ մտքի տեր չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
Րաֆֆի Հովհաննիսյան. Այստեղ հավաքվածներից յուրաքանչյուրդ մի զենք եք
Տեր-Պետրոսյանը՝ հանրահավաքի մասնակիցներին. Թեթև տարեք
Հիմնական ելույթի պատիվը տրված է Ծառուկյանին. Դե մի հատ լավ ծափ տվեք