25/10/2014 10:40
Պատահար Գայի պողոտայում. Կան տուժածներ
Արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 25-ին՝ ժամը 02.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գայի պողոտայի սկզբնամասում` Հայկի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պատահար և կա տուժած, որին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները:
Օպելի վարորդն է Վ. Խ.-ն ծնված՝ 1955 թվականին, իսկ մյուս մեքենանյի վարորդը՝ Մ. Մ.-ն է՝ ծնված 1991 թվականին: Վթարի հետևանքով վերջինս բախվել է ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով, իսկ ուղևոր Վ. Մ.-ն՝ ծնված 1981 թվականին, դուրս է բերվել մեքենայից հրշեջ-փրկարարների օգնությամբ:
Տուժածները տեղափոխվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: