28/10/2014 14:11
Տղամարդը հարձակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի վրա (Տեսանյութ)
Բրիտանական Լիդս քաղաքում 28-ամյա տղամարդը հարձակվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի վրա:
Rosbalt.ru-ի փոխանցմամբ, տղամարդը կարողացել է շրջանցել վարչապետի թիկնապահներից մեկին և հրել Քեմերոնին: Այդ պահին վրա են հասել անվտանգության աշխատակիցները և մեկուսացրել տղամարդուն:
Բրիտանական ԶԼՄ-ները այդ հարձակումը որակում են որպես երկրի առաջին դեմքի անվտանգության թույլ կազմակերպման վառ օրինակ: Լոնդոնի ոստիկանապետ Բերնարդ Հոգան-Հուն կոչ է արել հետաքննություն անցկացնել պարզելու համար, թե ինչպես կարող էր հարձակվողը այդքան մոտենալ վարչապետին: