28/10/2014 20:45
Դավութօղլու. ԻՊ-ը և սիրիական վարչակազմը Թուրքիայի թշնամիներն են
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Սիրիայի վարչակազմին, «Իսլամական պետությանը» և ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցությանն անվանել է Թուրքիայի թշնամիներ:
Trend-ի փոխանցմամբ` Դավութօղլուն անդրադառնալով Սիրիայի քրդաբնակ Կոբանի քաղաքում քրդերի և իսլամականների միջև մարտերին, նշել է, որ Քոբանին սիրիական ճգնաժամի միայն մի դրվագ է:
Նրա խոսքով՝ մինչև չկարգավորվի սիրիական ճգնաժամը, Քոբանիի պաշտպանության մասին խոսք լինել չի կարող:
Թուրքիայի կառավարությունը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ Քոբանիում չի մնացել խաղաղ բնակչություն, իսկ քաղաքում մարտեր են ընթանում Քրդական բանվորական կուսակցության սիրիական թևի և «Իսլամական պետության» միջև: