28/10/2014 11:17
Զաքիր Հասանովը ստուգայց է կատարել շփման գոտու զորամասեր
Ադրբեջանի նախագահ, գլխավոր գերագույն հրամանատար Իլհամ Ալիևի հրամանով պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սկսել է ստուգայցեր կատարել շփման գոտում տեղակայված զորամասեր:
APA գործակալության փոխանցմամբ, գեներալ-գնդապետ Հասանովը հետաքրքրվել է զինվորների մարտական պատրաստության աստիճանով:
Զինվորական ճաշարանում պաշտպանության նախարարը հետաքրքրվել է զինվորների բարոյահոգեբանական և սոցիալական վիճակով:
Զ. Հասանովը այցելել է վերակառուցվող զորամասեր և համապատասխան կարգադրություններ արել հրամանատարությանը: