28/10/2014 16:06
Քերրի. ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Պորոշենկոյի հետ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Ուկրաինայում կայացած խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին:
Korrespondent.net-ի փոխանցմամբ, Քերրին նշել է, որ ԱՄՆ-ը համաձայն է ԵԱՀԿ-ի նախնական գնահատականների հետ, որ այս ընտրությունները տեղի են ունեցել Ուկրաինայի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Ուկրաինայի նախագահի, Գերագույն Ռադայի և նոր կառավարության հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարելու, բարեփոխումները կյանքի կոչելու, արևելքում հակամարտության խաղաղ կարգավորման և Ղրիմի օկուպացիայի դեմ պայքարելու համար: