28/10/2014 19:16
Սիրուշոյի առաջին հարցազրույցը երեխայի ծնվելուց հետո (Տեսանյութ)
Երգչուհի Սիրուշոն, ով այժմ ԱՄՆ-ում է գտնվում, մայրանալուց հետո առաջին անգամ հարցազրույց է տվել US Armenia հեռուստաընկերությանը:
Անդրադառնալով համացանցում իր երեխայի լուսանկարների հայտնվելու տեղեկություններին՝ նա ասել է, որ ինքը չի հրապարակել և չի պատրաստվում հրապարակել դրանք, քանի որ դա շատ անձնական է համարում:
Երգչուհին չի բացառել, որ, հնարավոր է, իր երեխային առաջին անգամ տեսնեն իր մենահամերգի ժամանակ։
Սիրուշոն խոսել է առաջիկա մենահամերգի մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք, որ Սիրուշոյի մենահամերգը տեղի կունենա նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսում։