29/10/2014 17:55
Արցախյան պատերազմի մասին ֆիլմը ցուցադրվել է Լիտվայի Հանրային հեռուստաալիքով
Հոկտեմբերի 26-ին Լիտվայի Հանրային հեռուստատեսության «մշակույթ» ալիքով ցուցադրվել է ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի «Մարդկանց պատմությունը պատերազմի և խաղաղության ժամանակ» վավերագրական ֆիլմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ Սումգայիթյան ջարդերի հիշատակի օրվա կապակցությամբ, փետրվարի 26-ին տեղի էր ունեցել ֆիլմի ցուցադրություն, որին ներկա են գտնվել Լիտվայի Սեյմասի, տարբեր գերատեսչությունների, կինեմատոգրաֆիայի ներկայացուցիչներ, հայտնի լրագրողներ, հասարակական գործիչներ, պատմաբաններ, բազմաթիվ զինվորականներ և հայ համայնքի անդամներ:
Այն կազմակերպել էր Հայաստանի դեսպանությունը՝ Լիտվայի Կինեմատոգրաֆիստների միության հետ համատեղ: