29/10/2014 10:43
«Ընդդիմության 12 կետերով մեզ դեռևս ոչ ոք չի ապացուցել, որ մենք սխալ ենք»
Հայաստանը տնտեսական մեծ ռեսուրսների չի տիրապետում: «Ուրվագիծ» հաղորդաշարի շրջանակներում անդրադառնալով Հայաստանի տնտեսական խնդիրներին՝ հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը` հավելելով, որ այսօր Հայաստանն ունի տնտեսական ակտիվացման շատ քիչ հավանականություն:
Անդրադառնալով ընդդիմության կողմից առաջարկվող 12 կետերին` պատգամավորը նշեց, որ ընդդիմությունը խորը քնի մեջ է: Նա նաև համոզմունք հայտնեց, թե Հայաստանում բացարձակ մոնոպոլիա չկա: «Բոլոր քաղաքական ուժերը ժամանակին քաղաքական դաշտում համագործակցել են, և Հայաստանի տնտեսական անկման համար իրենք ևս կրում են պատասխանատվություն: Ընդդիմության 12 կետերով մեզ դեռևս ոչ ոք չի ապացուցել, որ մենք սխալ ենք: Մենք մի քանի կայացած կուսակցություններ ունենք, որոնք կարող են առաջարկություններ անել: Եվ մեզանում քաղաքական երկխոսությունը նորմալ օրակարգ է: Կրկնում եմ, որ Հայաստանը չունի տնտեսական ռեսուրսներ, որոնք չեն իրացվում»,- հայտարարեց պատգամավորը:
Ա. Զաքարյանի խոսքով` Հայաստանում տնտեսական աճ ապահովելու համար նախևառաջ անհրաժեշտ էին ֆունդամենտալ քաղաքական փոփոխություններ, հետևաբար Հայաստանն անդամագրվեց ԵՏՄ-ին:
«Տնտեսական ճգնաժամ Հայաստանում դեռևս չկա, բայց տնտեսական բարդություններ կարող են նկատվել: Ունենալով ԵՏՄ շուկան՝ մենք փորձելու ենք բալանասավորված քաղաքկանությամբ աշխատել, ինչպես նաև՝ կամրջող դերակատարություն ունենալ ԵՄ-ի հետ Ռուսաստանի հարաբերություններում: Շատերը կհամոզվեն, որ Հայաստանն իր արդարության ու ազնվության մեջ է: Այսօր Հայաստանին շատերն են մեղադրում»,- ասաց նա:
Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` Ա. Զաքարյանը նկատեց, որ երկրում առկա կոռուպցիայի համար մեղավոր է յուրաքանչյուր քաղաքացի: Նրա խոսքով` դրա հիմնավոր պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում կուսակցական համակարգը կայացած չէ:
«Սահմանադրական բարեփոխումները կարող են ինքնին նպաստել այդ կուսակցական քաղաքականության կայացմանը: Ընդդիմությունը պետք է հասկանա, որ ինքը ևս քաղաքական որոշում կայացնող է, քվեարկելով՝ քվերակում է նաև իր համար: Ընդդիմությունը ևս պետք է իր քվերակության համար պատասխանատվություն կրի»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանն անդրադարձավ նաև Սուրեն Խաչատրյանի Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշակմանը և պարզաբանեց, որ այդ նշանակումը սոցիալ-հոգեբանական ազդեցություն կարող ունենալ: «Կլինեն մադրիկ, ովքեր վերապհումով կմոտենան այս նշանակմանը, սակայն Սյունիքի մարզը ամենաբարդ կառավարվող մարզերից մեկն է, իսկ այդ նշանակումը, կարծում եմ տեղին էր»: