29/10/2014 18:05
Ադրբեջանի քաղհասարակությունը Եվրոպայի խորհրդից կտրուկ քայլեր է սպասում
Ադրբեջանի քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիներ դիմել են Եվրոպայի խորհդի ղեկավար Թյորբորն Յագլանդին, ԵԽԽՎ-ի ղեկավար Անն Բրասերին և անդամ-երկրներին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել՝ Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վատթարացման հետ կապված:
Contact.az-ի փոխանցմամբ, 35 ակտիվիստների կողմից ստորագրված դիմումում նշվում է, որ վերստեղծված աշխատանքային խմբում ընդգրկված են հիմնականում կառավարական պաշտոնյաներ, խորհրդարանի անդամներ և իշխանամետ ոչ կառավարական կազմակերպություններ:
Աշխատանքային խումբը ստեղծվել էր Յագլանդի նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի կառավարության և քաղաքացիական հասարակության միջև երկխոսություն սկսելու համար:
Սակայն խմբում անկախ մարդկանց բացակայությունը, ովքեր տեղյակ են Ադրբեջանում մարդու իրավուքների իրական վիճակի մասին, կասկածի տակ է դնում խմբի նպատակները:
10-ից ավելի քաղբանտարկյալներ՝ Իլգար Մամեդովը, Տոֆիգ Յագուբլին, Լեյլա Յունուսը, Ինտիգամ Ալիևը ստորագրել են այն դիմումի տակ, որով անվստահություն է հայտնվում իշխանամետ ոչ կառավարական կազմակերպությունների անդամներին, որոնք ընգրկված են աշխատանքային խմբում:
Հայտարարության մեջ նշվում է, որ Եվրոպայի խորհուրդը և անդամ-պետությունները չպետք է անտարբեր լինեն այդ իրավիճակի նկատմամբ, քանի որ Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ահազանգում է: