29/10/2014 09:12
Իշխանափոխությունը պատվերով համերգ չի, որ ով երբ ուզի, ասի՝ իշխանափոխություն
Նախօրեին ԱԺ «Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադառնալով ոչ իշխանական երեք ուժերի պահանջներին՝ «Ժամանակին» ասել էր. «Մենք միշտ պատրաստ ենք եղել ոչ միայն երկխոսության, այլ նաև ցանկացած հարցի շուրջ քննարկման»:
Երեկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից «Ժամանակի» թղթակիցը հետաքրքրվել է՝ արդյոք իշխանությունները եռյակի հետ իշխանափոխության հարցով երկխոսության կգնա՞ն, ԱԺ փոխնախագահը պատասխանել է. «Իշխանափոխությունը պատվերով համերգ չի, որ ով, երբ ուզի, ասի՝ իշխանափոխություն, ասի՝ արտահերթ ընտրություններ եմ պահանջում: Դրա համար պետք է մեխանիզմներ լինեն, և գոնե ինձ համար եռյակի ղեկավարների, գործիչների ընդհանուր տեսլական, ընդհանուր ծրագիր չկա»,- ասել է Էդ. Շարմազանովը: