29/10/2014 11:00
Էդ. Նալբանդյան. Մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը
Նախագահների հանդիպման ընթացքում նաև հնարավորություն եղավ անդարդառնալ մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների, որոնք ցույց տվեցին, որ որոշ հարցերի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումները կարող են նաև մոտ լինել: Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների Փարիզում հոկտեմբերի 27-ին կայացած
հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Բացի Լեռնային Ղաարաբաղի հիմնախնդրի շուրջ քննարկումներից, Ֆրանսուա Օլանդի հետ մեր Նախագահի կայացած հանդիպման առաջին մասը նվիրված էր Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերություններին
Մենք առանձնաշնորհյալ հարաբերություներ ունենք Ֆրանսիայի հետ, ամենաբարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն միջազգային կազմակերպություններում՝ ՄԱԿ-ում, եվրոպական կառույցներում, Ֆրանկաֆոնիայի կազմակերպության շրջանակներում և տարբեր այլ միջազգային ձևաչափերում։ Առևտրատնտեսական հարաբերություններն են զարգանում, Ֆրանսիայի ներդրումների ընդհանուր ծավալը մինչև 2013թ. ներառյալ հասել է մեկ մլրդ դոլարի: Զարգանում են միջխորհրդարանական հարաբերությունները, ընդլայնվում է ապակենտրոնացված համագործակցությունը, զարգանում և աամպարնդվում են կապերը մշակութային և կրթական բնագավառներում »,- ասել է ԱԳ նախարարը:
Երկկողմ հարաբերությունների օրակարգը, Է. Նալբանդյանի խոսքով, բավական հագեցած է և մենք միշտ բազմաթիվ հարցեր ունենք քննարկելու. «Նախագահների մակարդակով հանդիպման յուրաքանչյուր ամեն առիթ հնարավորություն է ընձեռում քննարկելու այս հարցերը: Ֆրանսիայի նախագահը մայիսին պետական այցելությամբ գտնվում էր Հայաստանում, այս տարվա ընթացքում տարբեր միջազգային ձևաչափերում նախագահների հանդիպման երկու այլ հնարավորություններ են եղել: Մյուս տարվա առաջին կեսին սպասվում է Ֆրանսուա Օլանդի այցելությունը Հայաստան»:
Պատասխանելով հարցին, թե կարելի է արձանագրել ինչ-որ մի տեղաշարժ եղե՞լ է, թե՞ ոչ, Ադրբեջանը շարունակու՞մ է մնալ իր դիրքորոշմանը, Է. Նալբանդյանը պատասխանել է, որ իր գնահատականներում որաշակի դրական երանգ կար։
«Դա պատահական չէ։ Երբ մենք ասում ենք, որ բանակցությունները կառուցողական, անկեղծ, օգտակար էին դա ինչ-որ մի բան նշանակում է: Կարծում եմ, որ ևս մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը: Իհարկե սա բարդ գործընթաց է: Մեկ կամ մի քանի հանդիպումներերով դժվար է բեկումնային առաջընթաց ակնկալել: Գիտեք, որ վերջին տարիների ընթացքում՝ 2008թ.ից սկսված Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով 17 հանդիպում է կայացել: Կասեի, որ այս հանդիպումները հնարավորություն են տալիս երկու երկրների ղեկավարներին առավել ծանոթանալու միմյանց մոտեցումներին, և պարզեցնելու հնարավորություների շրջանակը՝ դեպի հիմնախնդրի կարգավորում առաջ շարվելու համար: Կարծում եմ այս իմաստով հանդիպումը դրական էր»,- ասել է նա:
Նախորդող հրապարակում՝ Հայկական կողմի դիրքորոշումը միշտ էլ կառուցողական է եղել. Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյանը նախագահների հանդիպումը բնորոշել է կառուցողական և անկեղծ