29/10/2014 15:44
Դատախազությունը քրգործ է հարուցել ՀՔԾ 2 աշխատակիցների նկատմամբ
ՀՀ դատախազությունը՝ հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու գործառույթի իրականացման արդյունքում ՀՔԾ-ում քննվող գործերի նախաքննության ընթացքում արձանագրել է մի շարք չարաշահումներ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչի, ինչպես նաև քննչական բաժնի պետ հանդիսացող նրա անմիջական վերադասի կողմից ավագ քննիչի վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդված 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Քրեական գործն ուղարկել ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար:
Նախորդող հրապարակում՝ Քննչական կոմիտեն հուսով է՝ քրեական գործերով կապահովվի քննության լրիվություն