29/10/2014 20:04
Գոռ Սուջյանն ու Արտո Թունջբոյաջյանը կհամագործակցեն
Երաժիշտ-երգահան Գոռ Սուջյանը և Արտո Թունջբոյաջյանը գեղեցիկ անակնկալ են պատրաստում երկրպագուների համար: «Թեև այս մասին խոսելը դեռ շուտ է, բայց մի փոքր փակագծերը կբացեմ:
Նախագիծ ենք սկսել Արտո Թունջբոյաջյանի հետ, որ կոչվելու է «ԱՐԳՈ»: Այս անվանումը երկու բացատրություն ունի. նախ՝ Արտո և Գոռ: Նաև ասեմ, որ արգո նշանակում է ժարգոն: Ի դեպ, այն լինելու է ոչ թե մեկ երգ, այլ մի ամբողջ պրոեկտ: Իսկ թե երբ կլինի այդ նախագիծը, կխուսափեմ հստակ ժամանակ նշել, քանի որ աշխատանքը շատ ժամանակատար է»,-Life.panorama.am-ին ասաց Գոռ Սուջյանը: