29/10/2014 19:28
Կեֆիրով և հնդկաձավարով դիետա. -7 կգ` կարճ ժամանակահատվածում
Կեֆիրով և հնդկաձավարով դիետան թույլ է տալիս կարճ ժամանակում նիհարել 7 կգ-ով: Դրա համար անհրաժեշտ է.
Թրմած հնդկաձավարը (մեկ բաժակ հնդկաձավարին կես բաժակ եռացրած ջուր ավելացնել) թողեք գիշերը, որ թրմվի: Օրվա ընթացքում այն կերեք որքան ցանկանաք` առանց համեմունքների, աղի և սոուսի: Հնդկաձավարի հետ խմեք 1 լիտր 1 %-անոց կեֆիր:
Ընդմիջումների միջև ընկած ժամանակահատվածում թույլատրվում է ուտել մրգեր, կաղամբով աղցան, կանաչեղեն, մեկ գդալ մեղր, խմել անսահմանափակ ջուր, կանաչ կամ բուսական թեյ (օրական 1 լիտրից ավել):