29/10/2014 18:53
Գվարդիոլա. Շվայնշտայգերը շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի առողջացման գործընթացը.
«Մոտ է Շվայնշտայգերի առողջացման վերջնական փուլը: Կարծում եմ, որ նա շուտով կսկսի մարզվել ընդհանուր թիմի հետ: Նրա վերադարձի հստակ ժամկետը կախված է ֆիզիոթերապեվտից ու բժշկից: Հենց Բաստիանը դադարի ցավ զգալ` կվերսկսի ելույթները»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ ծնկի վնասվածքի պատճառով Շվայնշտայգերն ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպման չի մասնակցել: