29/10/2014 16:40
Կամո Արեյանի պարզաբանումը՝ Տարոն Մարգարյանի բացակայությունների մասին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ պաշտոնական այցով գտնվում է Հորդանանի Թագավորությունում: Այսօր 2015 թվականի պետբյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով ներկայացրեց պատճառը, թե ինչու քաղաքապետը չի մասնակցում բյուջեի քննարկումներն:
Նշենք, սակայն, որ որևէ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չի մասնակցել ԱԺ-ում բյուջեի խորհրդարանական լսումներին: Նրան սովորաբար ներկայացնում է փոխքաղաքապետ Կամո Արեյանը, ով մշտապես ասում է, որ քաղաքապետը բացակայում է շատ կարևոր աշխատանքների պատճառով:
«Օրենքով սահմանված կարգով քնարկումներին մասնակցում եմ ես, այս մասին տեղեկացված է եղել ԱԺ ղեկավարությունը»,- ասաց Կ.Արեյանը:
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա փոխքաղաքապետն ասաց, որ հաջորդ տարվա համար Երևան քաղաքի պետբյուջեի գումարները կխածսվեն մի քանի ուղղություններով՝ թվարկելով դրանք:
«ՀՀ բյուջեով նախատեսում ենք Երևան քաղաքում բարեփոխումներ իրականացնել»,- ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Նիկոլ Փաշինյան. Պաշտոնյաների «дедовщина» ևս գոյություն ունի