29/10/2014 14:52
ԻՏՁՄ. Հայաստանը ծառայություն մատուցո՞ղ, թե՞ պրոդուկտներ արտադրող երկիր
Դիլիջանում երկու օր բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները հավաքվելու են հերթական անգամ` քննարկելու խնդիրները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլագիների ձեռնարկությւոնների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը մանրամասնեց, որ հասարակության մեջ լուրջ մշակութային փոփոխության կարիք կա` ավելի լուրջ վերաբերել և դպրոցական և թե համալսարանական կրթությանը, այս առումով ԻՏՁՄ մշակել է հատուկ ծրագիր` ներդնելու Հայաստանի 1400 հանրակրթական դպրոցներում` ձևավորելով ինժեներական խմբակներ, պատանիներն արդեն պատրաստված կարող են ավարտել դպրոցը և առավել հեշտ կլինի անցումը դեպի բարձր տեխնոլոգիաների ոլորտ. «Աշխարհում ծրագրավորողների պակաս կա»:
ՏՏ ոլորտի ներկայացուցիչները քննարկելու են Իսրայելի վենչուրային բիզնեսի համատեքստում ՀՀ վենչուրային բիզնեսի քաղաքականության մասին, նաև քննարկվելու է` ինչպես ձևավորել Հայաստանի դեմքը` ինովացիոն տեխնոլոգիաների շրջանակներում:
«Բիզնեսի հատվածում ենք շեշտադրում անելու` շարունակելու ենք որպես ծառայություն մատուցո՞ղ, թե՞ պրոդուկտներ արտադրողներ»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Այս հանրագումարում, Կարեն Վարդանյանի դիտարկմամբ, Հայաստանը ՏՏ ոլորտում չի ցուցաբերում այն առաջընթացը, որը հատուկ է բարձր տեխնոլագիապես զարգացած երկրներին:
Բանախոսի շեշտադրումը կրկին կրթության վերաբերյալ հասարակության վերաբերմունքին էր առնչվում, որը ֆորմալ է:
Խնդիրը լուծելու համար ԻՏՁՄ-ն 1400 ՀՀ հանրակրթական դպրոցների համար մշակել է հատուկ ծրագիր` կոտրելու կրթական ոլորտում տիրող հանրային կարծրատիպերը, որը ըստ նրա, ոլորտի բարձր առաջընթացի խոչընդոտի 80 տոկոսն է կազմում:
Ծրագիրը պետք է դեռ հավանության արժանանա, իսկ ներդրվելու պարագայում, ԻՏՁՄ գործադիր տնօրենի հավաստմամբ, փոփոխությունները ոլորտում ակնառու կլինեն: