29/10/2014 15:56
ՏՏ ոլորտի մեսիջը. Ոլորտը պետք է անվտանգ լինի` անկախ քաղաքական իրավիճակից
Արդեն գրեթե մեկ տարի է, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներին ԱՄՆ մուտքի վիզա տրամադրում են մեծ դժվարությամբ, հաճախ անհեթեթ պատճառաբանություներով մերժում են: Ինֆորմացիոն տեխնոլագիաների ձեռնարկությունների միությունը հայտարարություն էր տարածել:
Խնդրի առնչությամբ` պատասխանելով Aysor.am-ի հարցին, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն ասաց, որ նման իրավիճակը ԱՄՆ քաղաքականության հետևանք է, իսկ թե ինչին է ուղղված, Կ. Վարդանյանը չցանկացավ կանխագոշակողի դերում հանդես գալ, սակայն որ խնդրիր տեսնում է, միանշանակ է. «Սկզբում կարծում էին, թե աշխատակցիներն են սխալ ներկայացնում, հետո հասկացանք, որ այդպես չէ»:
ԻՏՁՄ-ն սպասում է, թե ոլորտի կազմակերպություններն ինչ արձագանք են տալու հայտարարությանը, եթե ընկերությունները շարունակեն պրոցեսը, ԻՏՁՄ-ն ևս արձագանք ունի:
«ԱՄՆ-ն մեր հիմնական պարտնյորն է ՏՏ ոլորտում: Հայաստանի ոլորտի ընկերությունների 60 տոկոսը բաժին է ընկում ԱՄՆ-ին և Կանադային, ընկերությունների կեսը ԱՄՆ կապիտալով է աշխատում, ունեն լուրջ գործընկերներ մեդիա, ռազմական ոլորտներում և այլն»,- ասաց նա` հավելելով, որ այս ընկերությունների գործունեությունը պրոցես է, որը եթե կտրվում է, ապա դա բացասական է ազդում ոլորտի վրա, կրկնվելու դեպքում չի բացառվում որ ամերիկյան այդ կազմակերպությունները դուրս կգան Հայաստանից:
ՀՀ-ում ԱՄՆ հյուպատոսության նման վերաբերմունքի մեջ ԻՏՁՄ-ն միտում է տեսնում. «Քանի որ ԱՄՆ հյուպատոսական ծառայության հետ ՏՏ ոլորտը ուներ պայմանավորվածություն և որ նոր հյուպատոսի գալով վիճակն ավելի անտանելի դարձավ, անգամ փաստաթղթերը չեն նայում»:
ԻՏՁՄ-ն նաև դիմել է կառավարությանը, ԱԳՆ-ին, այժմ սպասում են պատասխանի, անկախ ՀՀ կառույցների պատասխանից, Կարեն Վարդանյնաը համոզված է. «Մեր տեխնոլոգիական ոլորտը պետք է անվտանգ լինի` անկախ քաղաքական իրավիճակից, սա է մեր մեսիջը»: