29/10/2014 09:25
Լյուդմիլա Սարգսյանը չի ցանկանում նմանացնել Գեղամյանին և Ծառուկյանին. Առավոտ
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը «Առավոտի» հարցին՝ նմանություն չե՞ք տեսնում Արտաշես Գեղամյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև, նրանց երկուսի պահանջած իշխանափոխության, կոչերի և ելույթների միջև, պատասխանել է. «Նմանություն չեմ տեսնում և չեմ ցանկանա երբևիցե տեսնել»:
«Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում է հաշվարկված քայլերով, ժողովրդի աջակցությամբ, ԲՀԿ-ի և «Ժառանգության» աջակցությամբ ինչու ոչ` նաև Ստեփան Դեմիրճյանի, իմ և այլ կուսակցությունների միջոցով հաշվարկված քայլերով հասնել իշխանափոխության և ժողովրդին բարեփոխումների հույս տալ, որ Հայաստանում կարել է փոխել կյանքը»,- հավելել է Լ.Սարգսյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: