29/10/2014 12:10
Դավութօղլուի հայ խորհրդական. Թուրքիայի համար հայկական հարցը առաջնահերթ չէ
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուպյանը հայտարարել է, որ հայկական հարցը ամենակարևոր չէ Թուրքիայի համար:
Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Մահչուպյանը անդրադառնալով հարցին, թե արդյոք իր հայկական ծագումը կօգնի՞ կարգավորել հայկական հարցը, նշել է, որ եթե Թուրքիայի վարչապետի խորհրդական նշանակվեր քուրդ նա կօգներ քրդական հարցի կարգավորմանը, եթե ալևի՝ ալևիական հարցի կարգավորմանը, իսկ ինքը որպես հայ պատրաստ է իր ներդրումը ունենալ հայկական հարցի կարգավորման հարցում:
Նրա խոսքով՝ հայկական հարցը առաջնահերթություն չի Թուրքիայի համար: Նա հավելել է, որ ինքը լիազորված չէ ներկայացնել Թուրքիայի հայկական համայնքը, իսկ այդ հարցում գլխավոր դերակատարումը ունի Թուրքիայի հայ համայնքը և սփյուռքը: