29/10/2014 11:59
Ռուսաստանը 2015թ. կսահմանափակի որոշ ոլորտներում միգրանտների զբաղվածությունը
Ռուսաստանը 2015 թ. կսահմանափակի որոշ ոլորտներում միգրանտների զբաղվածության մակարդակը: Այս մասին հայտնում է «Izvestia.ru»-ն:
2013 թ. վիճակագրական տեղեկությունների համաձայն՝ Ռուսաստանում միգրանտների թիվը կազմել էր շուրջ 11 մլն մարդ:
Ամեն տարի ՌԴ կառավարությունը հաստատում է այս կամ այն ոլորտում աշխատող միգրանտների թույլատրելի տոկոսը:
Անցյալ տարի նվազեցվել է միգրանտների զբաղվածությունը մանրածախ առևտրում, ալկոհոլային խմիչքների, դեղերի վաճառքում, մարզական ոլորտում:
Այժմ առաջարկվում է ցանկը համալրել տրանսպորտի, գյուղատնտեսության և շինարարության ոլորտներով: