29/10/2014 16:16
Դեսպան. Հուսանք՝ Թուրքիան մոտ տարիներին կմտածի Ցեղասպանության հարցի մասին
Մենք հույս ունենք, որ Թուրքիան մոտակա տարիներին կմտածի այդ հարցի մասին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն, ասել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը:
«Իհարկե, պետք է ներողություն խնդրել, հաշտեցման ուղիներ գտնել»,- ասաց դեսպանը՝ միաժամանակ նկատելով, որ այս հարցում թուրք հասարակության մեջ որոշակի առաջընթաց կա:
«Այնպես որ, հուսանք ամբողջ Թուրքիան կմտածի հարցի մասին: Պետք է նայել առաջ ու հաղթահարել հին թշնամությունը»,- ասաց դեսպան Մորելը: