29/10/2014 11:23
ԱԳ նախարար. Առանց փոխվստահության անհնար է հանգուցալուծում
Ֆրանսիայի նախագահ Օլանդը առաջարկում էր մի շարք փոխվստահության միջոցներ իրականացնել: Այդ շարքում էին նաև շփման գծում և սահմանին միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծումը, դիպուկահարների հետ քաշումը, հրադադարի ռեժիմի ամրապնդումը և այլն: Փարիզում կայացած եռանախագահների հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին, թե արդյոք քննարկվել է դիպուկահարներին հետ քաշման հարցը: Այս մասին ասել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Այդ բոլոր առաջարկները ողջունվում են նաև եռանախագահների կողմից: Ինչպես գիտեք թե՛ Հայստանը, թե՛ Ղարաբաղը միշտ դրական են արտահայտվել այս կարգի քայլերի իրականացման վերաբերյալ։ Բայց ինչպես ես նկարագրեցի՝ ադրբեջանական կողմը հակառակ կողմից է մոտենում։ Կասեի, որ այդքան էլ պատրաստ չէ դրան: Կրկնեմ՝ իրենք կարծում են, որ երբ առաջընթաց արձանագրվի բանակցություններում, այդ ժամանակ հնարավոր կլինի քննարկել վստահության ամրապնդման միջոցները։ Եթե առաջընթաց լինի, եթե ինչ-որ լուծումների գանք, ապա կարծում եմ արդեն փոխվստահության ամրապնդման միջոցների ահրաժեշտություն էլ այս աստիճանի չի լինի։ Ակնհայտ է, որ առանց փոխվստահության անհնար է հանգուցալուծում: Ավելի շուտ փոխվստահության ամրապնդման միջոցառումները պետք է բարենպաստ պայմաններ ստեղծեն առաջնթաց արձանագրելու համար»,- ասել է նա:
Նախորդող հրապարակումներ՝ Հայկական կողմի դիրքորոշումը միշտ էլ կառուցողական է եղել. Էդվարդ Նալբանդյան
Էդ. Նալբանդյան. Մի փոքր քայլ արվեց դեպի կողմերի դիրքորոշումների մոտեցումը