29/10/2014 19:57
Պորոշենկոն ցանկանում է Դոնբասում իրավիճակը կարգավորել խաղաղ ճանապարհով
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն երկիրը ֆաշիստական ուժերից ազատագրելու 70-ամյակի կապակցությամբ դիմել է ժողովրդին՝ հույս հայտնելով, որ Դոնբասում առկա հակամարտությունը հնարավոր կլինի կարգավորել խաղաղ ճանապարով:
Ria.ru-ի փոխանցմամբ՝ Պորոշենկոն նշել է, որ 9 միլիոն ուկրաինացիներ պայքարել են Վերմախտի դեմ Կարմիր բանակի շարքերում, ևս միլիոնավոր ուկրաինացիներ նացիստների դեմ են պայքարել Ուկրաինական ապստամբական բանակի, պարտիզանական միավորումների, ամերիկյան, հարավսլավական, ֆրանսիական, բրիտանական բանակների կազմերում:
Պորոշենկոն հույս է հայտնել, որ իր քաղաքական-դիվանագիտական ծրագիրը կյանքի կկոչվի, ինչն էլ խաղաղություն կբերի Դոնբասին և ողջ Ուկրաինային: