29/10/2014 14:09
Ստեփան Մարգարյան. ԲՀԿ-ն նորմալ է վերաբերում ՀՀ անդամակցությանը ԵՏՄ-ին
ԲՀԿ-ն նորմալ է վերաբերում Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ ԲՀԿ-ն կողմ է ինտեգրացման ցանկացած գործընթացի, որին Հայաստանը կարող է միանալ:
«Մենք մեկուսացված վիճակում էինք և այդ վիճակում մնալը վտանգավոր էր: ԵՏՄ-ին մենք կողմ ենք, բայց այստեղ արդեն հարց է, թե մեր իշխանություններն ինչպես կօգտվեն այս անդամակցությունից և այդ գործընթացն ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա»,- ասաց Ստեփան Մարգարյանը:
Հիշեցնենք, որ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10-ին: Նախատեսվում է, որ 2015-ի հունվարից Հայաստանն արդեն կլինի միության անդամ: