29/10/2014 17:56
Թուրք նախարար. ՀՀ-ն չի բացում իր արխիվները՝ 1915-ն ուսումնասիրելու համար
Թուրքիայի ԵՄ-ի հարցերով նախարար Վոլկան Բոզկըրը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ չի բացել իր արխիվները՝ 1915-ի դեպքերն ուսումնասիրելու համար:
Trend գործակալության փոխանցմամբ, Բոզկըրը նշել է, որ Թուրքիան բազմաթիվ անգամ առաջարկել է ստեղծել 1915-ի դեպքերը ուսումնասիրող անկախ հանձնաժողով:
Նրա խոսքով, Անկարան հույս ունի, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ մի շարք երկրներ չեն ցանկանա վատթարացնել իրենց հարաբերությունները Թուրքիայի հետ: