29/10/2014 20:17
Վաղը Կենտրոնի որոշ հատվածներում ջուր չի լինի
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հոկտեմբերի 30-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Լեոյի փողոցի, Սարյան փող. 25-40, Բուզանդի փող. 51-ից բարձր, Ամիրյան փող. 18-ից բարձր, Պարոնյան փող. 1-15, Մաշտոցի պող. 3-9 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: