29/10/2014 10:52
Երևանում հնարավոր է անձրև. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 28-31-ին հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին արևմտյան շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, մյուս շրջաններում կդիտվի փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում կա թույլ տեղումների հավանականություն: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ին կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 28-31-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, կա թույլ անձրևի հավանականություն, նոյեմբերի 1-ին սպասվում է անձրև:
Երևանում ցերեկը սպասվում է +13-ից +15 աստիճան, երեկոյան՝ +7-ից +9 աստիճան, իսկ հոկտեմբերի 30-ի գիշերը՝ +6-ից +8 աստիճան: