29/10/2014 13:36
ԵՊՀ-ում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ուսանող է մահացել
Այսօր Երևանի պետական համալսարանում ֆիզկուլտուրայի դասաժամին ուսանող է մահացել: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ԵՊՀ մամուլի քարտուղար Կարեն Գրիգորյանը.
«Ցավալի այս դեպքը տեղի է ունեցել Ինֆորմատիկայի և Կիրառական մաթեմատիկայի ուսանողի հետ: Նրա անձնական քարտում նշված էր, որ սրտի արատ ունի: Դասի ընթացքում միանգամից վատ է զգացել ու անգամ շտապօգնությունը չի հասցրել օգնել»,- ասաց Կարեն Գրիգորյանը: