30/10/2014 17:27
«Օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը ձերբակալվել է
Հայաստանում գտնվող քրեական հեղինակություն Անդրանիկ Սողոյանը (Զապը) ձերբակալվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրահայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 20-ին կայացրած որոշմամբ Եվրամիության երկրներում «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին և նրա չորս հանցակիցներին ձերբակալելու թույլատվություն է տվել:
Հայ գործարարի սպանությունը պատվիրելու համար Ա. Սողոյանը հեռակա կարգով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, սակայն թե ինքը և թե իր հանցակիցները պատիժը չեն կրում, քանի որ գտնվում են արտերկրում:
Ա. Սողոյանը ազատազրկման է դատապարտվել 2007 թ. գործարարի սպանությունը պատվիրելու համար, սակայն վարձու մարդասպան Տիմուր Տրետյակովը սխալմամբ սպանել է մեկ ուրիշի, քանի որ նա ենթադրյալ զոհի հետ նույն ավտոմեքենայից է վարել և ևս մեկին սխալմամբ դանակահարել է:
Նախորդող հրապարակում՝ Միջազգային հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Զապը Հայաստանո՞ւմ է
Պրահան թույլատրել է ձերբակալել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին