30/10/2014 10:07
Նորից «սևի» ու «սպիտակի» մասին. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Այսօրվա երիտասարդներից, հավանաբար, քչերն են տեսել «Լենինը 18 թվականին» ֆիլմը, որն էկրան էր բարձրացել 1939թ.: Տաղանդավոր ռեժիսորի և դերասանների աշխատանքը, ըստ էության, բոլշևիկյան մարդակերության և ստալինիզմի քարոզ էր:
Հետաքրքիր է, որ ֆիլմի ճակատագիրն արտացոլում է պատմության հանդեպ վերաբերմունքը, որը կար և, ցավոք սրտի, առ այսօր մնացել է հետխորհրդային հասարակությունում: Ֆիլմի սկզբնական հատվածում գլխավոր հերոսի կողքին գրեթե հավասար դերակատարություն էր ունենում Ստալինը: Անձը չի կարող լինել պարզապես գիտության մարդ` նա պետք է լինի կամ բոլշևիկների թիմից, կամ վերջիններիս հակառակորդը: Այն ժամանակ նույնպես քաղաքական դաշտը «զուլալ» էր. կար «սպիտակը»` բոլշևիկների հետ և «սև»-ը` բոլշևիկների դեմ:
Գուցե ասենք, որ պահն օրհասական էր, քաղաքացիական պատերազմ էր, դրված էր երկրի լինել-չլինելու հարցը: Բայց ինձ թվում է` կամ պետք է ընդունել, որ բոլոր մարդկանց կյանքը և բոլոր ազգերի պատմությունը բաղկացած է օրհասական պահերից, կամ էլ հակառակը` փորձել քարը քարի վրա դնել առանց մշտական տագնապի զգացողության»: