30/10/2014 12:41
Չինարենի դպրոցի փոխարեն Հայաստանին կտրամադրվի 27 մլն դոլար
Այսօր Գործադիրը հավանություն է տվել Երևանում չինարենի խորացված ուսուցման դպրոցի հիմնադրմանը:
Գործադիրի նիստին, նախագիծը ներկայացնելով, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ չինական կողմին է տրամադրվելու Երևան քաղաքի Զ. Սարկավագի 14 հասցեում գտնվող Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոցին պատկանող 1,45028 հա հողամասը, իսկ այս դպրոցը ժամանակավորապես կտեղափոխվի Շահմուրադյանի անվան N 85 հիմնական դպրոց:
«Դպրոցը դառնալու է տարածաշրջանային ամենախոշոր չինարենեի դպրոցը»,- ասաց ԿԳ նախարարը:
Նշենք, որ ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրվել է «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերը, որում ՉԺՀ-ն և ՀՀ-ին տրամադրելու է համապատասխանաբար 70 մլն.յուանի(մոտ 11 մլն.ԱՄՆ) և 100մլն.յուան(մոտ 16 մլն.ԱՄՆ) անհատույց օգնություն:
Համաձայնություն է ձեռք բերվել նաև ազատելու չինացի մասնագետների կողմից ներմուծվող շինարարական տեխնիկայի, նյութերի, սարքավորումների, կահույքի և այլ անհրաժեշտ կենցաղային իրերի ներմուծման համար գանձվող մաքսատուրքերից և այլ հարկերից ու տուրքերից , ինչպես նաև տրամադրելու չինացի մասնագետներին մուտքի և ելքի, կացության և աշխատանքի իրավունքի փաստաթղթեր: