30/10/2014 09:38
Ղրիմից Հայաստան թռիչքներ չեն կարող իրականացվել՝ առանց Կիևի թույլտվության
Ղրիմից Հայաստան թռիչքներ չեն կարող իրականացվել՝ առանց Կիևի թույլտվության: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում ասել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան անդրադառնալով Սիմֆերոպոլ-Երևան-Սիմֆերոպոլ ավիահաղորդակցության հնարավոր բացմանը:
«Նման թռիչքներ չեն կարող լինել, քանի որ եթե լինեին, ապա հայկական կողմը սրա համար թույլտվություն պետք է խնդրեր ուկրաինական կողմից: Ինչպե՞ս կարող են լինել նման թռիչքներ, եթե ՀՀ իշխանությունները դրա համար պաշտոնական թույլտվություն չեն տվել: Ես կարծում եմ, որ սա սադրանք է, տեղեկատվական սադրանք է, քանի որ կան միջազգային կազմակերպություններ, ինչպես ԻԿԱՕ-ն, որոնք Ղրիմը չեն դիտարկում որպես ՌԴ տարածքի մի մաս: Ուստի բոլոր թռիչքները, որոնք պետք է իրականացվեն դեպի Ղրիմ, պետք է Ուկրաինայի հետ համաձայնեցվեն»,- ասել է Իվան Կուխտան: