30/10/2014 18:03
Ղահրամանյան. Իշխանափոխության համար սահմանադրական եղանակ գոյություն ունի
Իշխանափոխության համար սահմանադրական եղանակ գոյություն ունի: Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ այս մասին հայտարարեց Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ում համոզմամբ ոչ իշխանական ուժերի մոտ իրականում ոչինչ չի ստացվի:
Անդրադառնալով մարզային, և հատկապես ջրային խնդիրներին` մարզպետը պատասխանեց, որ մարզում բավականին լուրջ է հատկապես ջրի խնդիրը, սակայն դրանց մի մասն արդեն լուծված է, իսկ մյուս մասն էլ կլուծվի հավանաբար 2015 թվականի ծրագրով: Մարզպետն անդրադարձավ նաև ցրտահարությանը և փոխհատուցումների խնդրին: Նա նշեց, որ պետությունն անում է ամեն ինչ, որպեսզի խնդիրներից խուսափի: «Պետությունն իր բոլոր հնարավորություններն օգտագործում է գյուղացու կողքին լինելու համար: Գուցե հնարավորույուններն առայժմ քիչ են, բայց գյուղացուն իսկապես օժանդակություն հատկացվում է»,- վստահեցրեց մարզպետը:
Ինչ վերաբերում է վարկերին, ապա մարզպետը հավելեց, որ գյուղացին վարկը վերցնում է, պետք է նաև կարողանա այն մարի: «Չի կարողանում մարել, թող չվերցնի»,- ասաց Ա. Ղահրամանյանը: