30/10/2014 20:25
10 տարվա ընթացքում Թուրքիան Ադրբեջանում ներդրել է գրեթե 2 միլիարդ դոլար
Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության փոխնախարար Սահիբ Մամեդովը ադրբեջանա-թուրքական գործարար համաժողովի ընթացում հայտարարել է, որ 1995-2013 թթ.-ի ընթացքում Թուրքիան Ադրբեջանում ներդրել է 1.9 միլիարդ դոլար:
APA գործակալության փոխանցմամբ՝ Մամեդովը հայտարարել է, որ Ադրբեջանը մինչև 2013 թ.-ը Թուրքիայում ներդրել է 5 միլիարդ դոլար: Փոխնախարարը նշել է, որ Թուրքիայում այս պահին գործում է 1500 ադրբեջանական ընկերություններ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցության առումով, այս պահին գործում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը (2013թ.-ին նավթամուղով արտահանվել է 29.7 միլիոն տոննա ադրբեջանական նավթ), Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղը (օրեկան 12.5 միլիոն խմ գազ), ինչպես նաև` երեք երկրների էներգետիկ համակարգերը միավորող՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամուրջ կոչվող նոր ծրագիրը, որի շնորհիվ էլեկտրաէներգիան Ադրբեջանից Վրաստանի տարածքով կարտահանվի Թուրքիա և այնտեղից Եվրոպա:
2015թ.-ին նախատեսվում է գործարկել նաև Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը: