30/10/2014 12:11
Բյուջեից ՄԻՊ-ին կտրամադրվի 249. 6 միլիոն դրամ. Այս անգամ կառույցը գոհ է
2015-ի պետբյուջեից ՄԻՊ-ին կտրամադրվի 249. 6 միլիոն դրամ, ինչը ընթացիկ տարվա հատկացումների համեմատ ավելին է 26.4 միլիոն դրամի չափով ավելի է: Այս մասին հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ներկայացնելով նախագիծը՝ Պ. Սաֆարյանն ասաց, որ այս բյուջեի առանձնահատկությունն այն է, որ փոխհամաձայնություն կա:
Քանի որ Պաշտպան Կարեն Անդրեասյանը գործուղման մեջ է, ԱԺ-ում ՄԻՊ-ը ներկայացնում է պաշտպանի տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը:
Տ. Խաչատրյանը նշեց, որ այս տարի ֆինանսական խնդիր իրենք չեն տեսնում, քանի որ անհրաժեշտ գումարը ստացել են. «Այս պահին մենք կարողանում ենք մեր ռեսուրսներով լուծել մեր առջև դրված խնդիրները, և եթե հետագայում վերանայելու անհրաժեշտություն լինի, ապա անպայման կբարձրաձայնենք այդ մասին»:
Նշենք, որ ամեն տարի, երբ ԱԺ-ում ներկայացվում է հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը բողոքում էր, որ կառույցին հատկացվող գումարները բավարար չեն և հավելյալ գումար էր պահանջում: