30/10/2014 19:30
Պետդեպ. ԱՄՆ-ը Ղարաբաղյան հարցում կառուցողական քայլերի կոչ է անում
ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ը կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին կառուցողական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման համար:
Trend-ի փոխանցմամբ՝ Փսակին նշել է, որ կողմերը կարող են հենվել այս տարի նախագահների երեք հանդիպումներից ստացված դրական ազդակների վրա:
Նրա խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է վստահության ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկեն և վստահություն ունենան, որ երկխոսության միջոցով կարելի է շատ բաների հասնել:
Փսակին նշել է, որ պետքարտուղար Ջոն Քերրիի Ուելսում կազմակերպած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը նույնպես կարող է նպաստել բանակցային գործընթացում առաջընթացին՝ երկխոսության միջոցով հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը: