30/10/2014 20:00
Իրավաբան. Չկան հիմքեր՝ վճարման կտրոնը 1 կամ 3 տարի պահպանել պահանջելու
Ոստիկանությունը դիտավորյալ է տուգանքը վճարած վարորդին մի քանի անգամ բազմապատկված տուգանքի ծանուցագիր ուղարկում` հույս ունենալով, որ վարորդը պահած չի լինի տուգանքի վճարման անդորրագիրը: Այս մասին այսօր լրագրողերի հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլլես» ավտովարորդների պաշտպանություն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նման վարորդներին քաշքշուկի մեջ գցելու պատճառը ոչ թե տեխնիկական սխալն է, այլ քաղաքական և վարորդները ստիպված ևս մեկ անգամ վճարում են բազմապատկված տուգանքը՝ հետագա խնդրիներից խուսափելու համար:
ՀԿ իրավաբան Արմինե Մկրտչյանը ասաց, որ ոստիկանությունը չնայած պարտավոր է ծրագիր մշակել՝ նման սխալներից խուսափելու համար, սակայն առանց օրենսդրական հիմնավորման, որ քաղաքացին պարտավոր է վճարելուց հետո ասենք 1 կամ 3 տարի պահպանել կտրոնը, պահանջում է այն և ընդամենը ներողություն է խնդրում այն պահպանած քաղաքացիներից:
Ասուլիսի մյուս բանախոս` Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը անդրադարձավ «Կարմիր գծերին», ասաց, որ աշխարհի ամենազարգացած երկրներում էլ կան նման գծեր, սակայն որևէ պետություն թույլ չի տալիս, որ այդ գումարի 70 %-ը գնա մասնավորի գրպանը:
Նրա խոսքով՝ այն կառույցն էլ, որ պետք է սրտացավ լիներ Երևանի համար՝ Երևանի ավագանին, «մեռելածին» է, որը երբեք հօգուտ քաղաքի որոշումներ չի կայացնում: