30/10/2014 12:03
Հրապարակվել է «Վերնիսաժի կրակոցների» գործով մեղադրական եզրակացությունը
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ստացվել «Վերնիսաժում կրակոցների» գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվկան համակարգից:
Ըստ Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքի՝ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել և պահել հրազեն հանդիսացող գործարանային արտադրուրյան 9մմ տրամաչափի «ՊՄ» /Մակարով/ տեսակի ատրճանակ ու 9մմ տրամաչափի ակոսափող հրազեններից կրակելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, որոնց գործադրմամբ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ խուլիգանական դրդումներով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ է հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով։
Ըստ Վալերիկ Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղին՝ մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Ներսես Մելքոնյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողությունները զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Ըստ Ներսես Մելքոնյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2014թ. մայիսի 17-ին՝ ժամր 13:20-ի սահմաններում Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ ավտոմեքենան կայանելու շուրջ իր րնկեր Վալերիկ Հովհաննիսյանի հետ միասին վիճաբանել են Գոռ Առաքելյանի հետ, որի րնթացքում կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով հասարակության՝ շրջակայքում գտնվող անձանց նկատմամբ, ակնհայտորեն խախտելով վարքագծի համրնդհանուր ճանաչում ստացած նորմերր՝ շուրջ հինգ րոպե տևողությամբ բարձրաձայն տվել են սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև իրենց խուլիգանական գործողություններր զուգորդել են բռնության գործադրմամբ՝ հարվածներ են հասցրել Գ. Առաքելյանին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ՝ ձախ նախաբազկի, ձախ դաստակի շրջանի քերծվածքների ձևով։
Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 Հոդվածի 2 Մասի 1, 6, 10 Կետերի, 112 Հոդվածի 2 Մասի 1, 5, 9 Կետերի և 113 Հոդվածի 2 Մասի 6 Կետի և 235 Հոդվածի 1 Մասի հատկանիշներով:
Վ. Հովհանիսյանին և Ն. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 3 Մասի 1 Կետի հատկանիշներով:
Քրեական գործով իրեղեն ապացույց են ճանաչվել կրակված 6 պարկուճները և 3 հատ կրակված գնդակները` 6 փաթեթով:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբան. Յուվեցի Կարոյի գործով մեղադրանքը հիմնավորված չէ