30/10/2014 12:50
Գյումրիում հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին երիտասարդը մահացել է
Երեկ՝ ժամը 22.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ սրտի շրջանում սուր կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի «Շիրակշին» կոչվող տարածքի տնակներից մեկից իրենց մոտ են տեղափոխել նշված տնակի բնակիչ, 1988 թ. ծնված Արտյոմ Ադանալյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: