30/10/2014 18:54
ԱԳ նախարարության նոր շենքը դեռ շահագործման չի հանձնվի, բայց կահույք կգնեն
Բյուջեի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից հետաքրքրվեց, թե ե՞րբ է շահագործման հանձնվելու ԱԳ նախարարության նոր շենքը:
«Արդյո՞ք հաջորդ տարի նոր շենքը շահագործման է հանձնվելու, որ բյուջեով գումար է նախատեսվում կահույք ձեռք բերելու համար»,- հարց հնչեցրեց պատգամովրը, որին ի պատասխան Պ. Սաֆարյանը նշեց, որ ԱԳ նոր շենքը հաջորդ տարի շահագործման չի հանձնվելու, իսկ շինարարական ծախսերը իրականցվում են այլ միջոցներով:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարարության նոր մասնաշենքը կառուցվում է Էռնեկյան ընկերության միջոցներով: