30/10/2014 15:18
Ռեկտորը՝ սեքս սկանդալի մասին. Ոչ մի տղամարդ գրավոր հայհոյանք չի գրում
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Դաշտոյանն աշխատանքից ազատվել է, քանի որ իր համար ծանր է եղել նման պայմաններում աշխատելը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:
Նրա խոսքով՝ իր անվան հետ կապված սկանդալը մեծ ազդեցություն է թողել նաև Ռուզաննա Հայրապետյանի վրա, ով երեք շաբաթ անցկացրել է հիվանդանոցում:
«1 ժամ շուտ պետք է պարզաբանել կատարվածը, որ նման բան այլևս չկրկնվի»,- ասաց նա:
Հովհ. Թոքմաջյանը ասաց, որ չնայած չի կարող խոսել քրեական գործի մասին, սակայն նշեց, որ ոչ մի տղամարդ գրավոր հայհոյանք չի գրում, դա անտրամաբանական է և ճղճիմ:
Բուհի ուսխորհրդի նախագահ Գոռ Վարդանյանը, անդրադառնալով մարզական համալիրի տարաձայնություններին, ասաց, որ այն տասնյակ տարիներ վարձակալությամբ հանձնված է եղել մի ՀԿ-ի, որը տարեկան ընդամենը 4 մլն դրամ է վճարել, իսկ այժմ իրենք այդ բյուջեն կուտակում են 40 օրում:
Հովհ. Թոքմաջյանը ասաց նաև, որ անհիմն են այն մեղադրանքները, որ ինքն է բոլոր ծրագրերին մասնակցում, քանի որ ինքը 8 ամսվա ընթացքում մասնակցել է բացառությամբ մեկ ծրագրի, որին մասնակցում է ի պաշտոնե և առայսօր դրանից որևէ աշխատավարձ չի ստացել, իսկ ստանալու դեպքում այն կնվիրաբերի որևէ անապահով ուսանողի:
Ռեկտորը նաև ասաց, որ իր դեմ եղած դժգոհությունների մեծամասնությունը հիմնականում անանուն է և կուզենար, որ այս խնդիրը արագ պարզվի:
Նախորդող հրապարակում՝ Ռեկտորի սեքս սկանդալի գործով 2 աշխատակիցների տները խուզարկվել են
Ռեկտորի սեքսուալ սկանդալի գործը քննչական ակտիվ գործողությունների փուլում է