30/10/2014 11:09
Հովիկ Աբովյան. Տավուշի մարզի կարևորագույն խնդրներից է ճանապարհները
Տավուշի նորանշանակ մարզպետ Հովիկ Աբովյանը թեև նոր է նշանակվել իր պաշտոնում, սակայն տեղյակ է մարզային բոլոր խնդիրներից: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարզային խնդիրներին, նա նկատեց, որ մարզի կարևորագույն խնդրներից է ճանապարհները:
«Մի քանի օր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասն ներկայացրել եմ բոլոր խնդիրները: Ներկայացրել եմ նաև, թե կրակոցների հետևանքով քանի բնակիչ է տուժել: Անկախ փորձագետների ուսումնասիրությունների արդյունքում ճշտվել են պահանջվող գումարները, որոնք արդեն նրանց հաշվի վրա են փոխանցվել»,- ասաց մարզպետը` հավաստիացնելով, որ բոլոր սահմանամերձ տարածքներն էլ ուշադրության կենտրոնում են այսօր:
«Վառելիքի հետ կապված ևս խնդիրներ չկան: Բոլոր սահմանամերձ համայնքներին հատկացումներ լինում են»,- ասաց մարզպետը: