30/10/2014 11:42
Արեյան. Ով քննադատում է Տարոն Մարգարյանին, ստանում է պատասխանը
Ովքեր քննադատում են Երևանի քաղաքապետարանին ու քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ստանում են իրենց պատասխանը: Համոզված է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Երևանի տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, Կ. Արեյանը համոզմունք հայտնեց, որ այն բարձր և պատշաճ մակարդակով կազմակերպված միջոցառում էր:
«Այդ մշակութային միջոցառումը ընդգրկված է քաղաքապետարանի տարեկան ծրագրերի մեջ: Մենք պարտավոր ենք այդ միջոցառումը կազմակերպել, որը հանրային հասարակական պահանջարկ է բավարարում»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է բյուջեին, ապա Կ. արեյանը վստահեցրեց, որ անհիմն ծախսեր չեն լինում:
«Երևանի բյուջեի ծախսերը բաց ու թափանցիկ են հանրության համար: Ինտերնետի միջոցով կարող է հանրությունը ծանոթանալ այդ ծախսերին»,- ասաց նա` հավելելով, որ բոլոր ծախսերն իրականացվում է օրենքի ուժով և քաղաքապետի հանձնարարականով, իսկ Կ. Արեյանի խոսքով` օրենքը անհիմն լիազորություններ չի տալիս քաղաքապետին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նախորդող հրապարակումներ՝ Նիկոլ Փաշինյան. Պաշտոնյաների «дедовщина» ևս գոյություն ունի
Կամո Արեյանի պարզաբանումը՝ Տարոն Մարգարյանի բացակայությունների մասին