30/10/2014 09:11
Միջազգային հետախուզման մեջ գտնվող «օրենքով գող» Զապը Հայաստանո՞ւմ է
Ինչպես տեղեկացրել էր «Ժամանակը», Պրահայի մունիցիպալ դատարանը կալանավորման որոշում է կայացրել հայ «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի (մականունը՝ Զապ) նրա 4 համախոհների նկատմամբ:
Սողոյանը Չեխիայի իրավապահների կողմից գտնվում է միջազգային հետախուզման մեջ` շորթում և սպանություն կատարելու համար:
Հայտնի է, նաև մամուլում է մի քանի հրապարակում եղել, որ Զապը Հայաստանում է: Բայց «Ժամանակի» հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ Սողոյանի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված, սակայն չեխական կողմը չի դիմել Հայաստանին՝ Սողոյանին գտնելու և իրենց հանձնելու խնդրանքով։