30/10/2014 15:24
Ձերբակալվել է 16 տարին չլրացածի հետ սեռական հարաբերություն ունենալու համար
Ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները նախօրեին ժամը 05.45-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գեղամ Գ.-ին: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Վերջինս հունիսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածի (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 1-ին մասի մեղադրանքով: