30/10/2014 09:52
Ես չեմ կարծում, որ մենք փակուղում ենք. Ռուբիկ Հակոբյանը՝ Եռյակի մասին
Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչներն արդեն մեկ շաբաթ է՝ համատեղ նիստ չեն անցկացնում, և հայտնի չէ, թե երբ դա տեղի կունենա: Պատճառը կարող է լինել այն, որ այդ հավաքի ժամանակ պետք է քննարկվի առաջիկայում նոր հանրահավաք հրավիրելու հարցը, սակայն եռյակում միասնական մոտեցում չկա նաև այն հարցում, թե որը պետք է լինի հաջորդ հանրահավաքի ասելիքը:
Եռյակի անդամ «Ժառանգություն» խմբակցության նախագահ Ռուբեն Հակոբյանը պատասխանելով «168 Ժամի» այն հարցին, թե արդյոք եռյակը փակուղո՞ւմ է, և չգիտի՞ ինչ ասել հանրահավաքի ժամանակ, կամ ինչ անել հանրահավաքների միջև ընկած ժամանակահատվածում, ասել է. «Ես չեմ կարծում, որ մենք փակուղում ենք. պրոցեսը գնում է, միասնական շտաբների ձևավորման մասին է հայտարարվել, որը մի օրվա կամ շաբաթվա հարց չի: Եթե նկատեցիք` ներկայացված ճանապարհային քարտեզների մեջ ևս տարբերություններ կային, և մեր վարչությունում, արդեն երկու օր է, քննարկումներ են գնում այդ ճանապարհային քարտեզի շուրջ: Համոզված եմ, որ մյուս կուսակցությունների ղեկավար մարմիններում ևս այդ քննարկումները գնում են: Այնպես որ, աշխատանքը կանգ չի առել, ուղղակի այն դեռևս հասարակությանն այնքան էլ տեսանելի չէ»: