30/10/2014 19:52
ԱԳՆ փոխնախարար. Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, արձագանքելով հարցին, թե ի՞նչ փոխզիջման մասին էր խոսում Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը, պատասխանեց, որ փոխզիջման մասին խոսք լինել չի կարող.
«Եղել է հետևյալը. Նազարբաևի կողմից բարձրացվում էր այն հարցը, որպեսզի հստակեցվի՝ Հայաստանն անդամակցում է ԵՏՄ-ին Ղարաբաղի հետ միասի՞ն, թե ոչ: Մենք ընդամենը վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, որը Հայաստանն ունեցել է անկախությունից ի վեր. ԼՂՀ-ն Հայաստանի տարածքի մասչի կազմում: Մենք ընկալում ենք ԼՂՀ-ն որպես դե ֆակտո կայացած պետություն, որի հետ կառուցում ենք մեր հարաբերությունները հորիզոնական, դե յուրե չճանաչելով` կապված բանակցային գործընթացի հետ: Այնպես որ, մենք որևէ զիջման չենք գնացել, ընդամենն արձանագրել ենք այն դիրքրոշումը, որը հիմա էլ վերահաստատում ենք, և որը շարունակում ենք ունենալ»,- ասաց նա:
ԱԳ փոխնախարարի խոսքով` Հայաստանը հարգում է ԼՂՀ ինքնորոշման իրավունքը կամ նրա կամարտահայտուման մասին: «ԼՂՀ-ն անկախ պետություն է»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ լինելուն` ԱԳ փոխնախարարը պատասխանեց.
«Մաքսակետի հարցը բանակցությունների առարկա չի եղել: Այդպիսի հարց չկա, իսկ պայմանագրում որևէ կետ չկա այն մասին, որ մենք պարտավոր ենք մաքսակետ դնել: Մաքսակետ տեղադրելը վերաբերում է բոլոր անդամ-պետություններին: Դա մեր սուվերեն կամքն է: Իսկ ինչ վերաբերում է գործող մաքսակետերին, ապա դա դիտարկվել է և անդամ-պետությունների և ԵՏՄ հանձնաժողովի կողմից»,- ասաց նա: